Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

«Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա»․ վարչապետ

Պարոն Վանեցյանը իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, եւ այն, որ ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին՝ չկա։ Այս մասին երեկ Լոս Անջելեսում Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողին հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Լրագրողը հետաքրքրվեց, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլի մասին հայտարարեց, որին հաջորդեցին նոր քրեական գործեր, ըստ այդմ՝ կարելի՞ է ենթադրել, որ Վանեցյանը խչընդոտում էր այդ պայքարին։

Ի պատասխան Ն. Փաշինյանն ասաց. «Պարոն Վանեցյանը իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, եւ այն, որ ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, եւ լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին՝ չկա։

Հասկանում եք, չէ՞ դա ինչ է նշանակում, դա մոտավորապես կարող է նմանվել․․․ ես, ի միջի այլոց, չեմ իմացել, որ Վանեցյանի հայտարարությունը ծառայության կայքում է տեղադրվել, հետո հանվել է, բա պիտի շարունակել մնա՞լ։ Ինձ թվացել էր, թե հրամանագիրը ստորագրվել է, նոր է եղել հայտարարությունը։ Սպան այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք ինչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը, որովհետեւ նման բան վերջին անգամ արել են 1991 թվականի պուտչիստները»,- ասաց Փաշինյանը:


Ըստ նրա՝ համենայն դեպս, նոր Հայաստանի կառավարությունն այն կառավարությունը չէ, եւ Հայաստանը այն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ, բայց դա ըստ նրա՝ անարգանք է ՀՀ Զինված ուժերի նկատմամբ, եւ ինքն ուրախ է, որ Հայաստանի հանրությունը այդ երեւույթին տվել է իր հստակ գնահատականը։

դիտվել է 8428 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը