Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Փաշինյանը՝ Սարգսյանների ընտանիքի մասին

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ամերիկացի միլիարդատեր, համանուն հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսի հետ իր ծանոթության մասին հարցին:

«Մինչ հունվարին Դավոսի համաժողովին իմ այցը՝ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել հանդիպել ինձ հետ, բայց, անկեղծ ասած, խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով որ մի կերպ չկարողացա նրա խնդրանքն իրականացնել»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ հեղափոխություն են արել Հայաստանի քաղաքացիները, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հեղափոխության հեղինակային իրավունքները վերագրել ուրշներին, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հայ ժողովրդի նկատմամբ:

Անդրադառնալով երկրում կոռուպցիայի դեմ պայքարին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը «պրոֆեսիոնալ կոռուպցիոնների ընտանիք է»:

«Մի մասը վերադարձրել է, մնացածը նույնպես պետք է հետ վերադարձնել»,-ասել է վարչապետը:
Փաշինյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը և փեսա Միքայել Մինասյանը, որոնք անցնում են որպես քրեական գործերի մեջ մեղադրվողներ, նույնպես պետք է «ամեն ինչ մինչև կոպեկ վերադարձնեն»:

Վարչապետին հարցրել են նաև սփյուռքահայերի «ձայնի իրավունքի» մասին։
Փաշինյանի կարծիքով՝ երկրի սահմաններից դուրս ձայնի իրավունքից հայ քաղաքացիությունը չպետք է օգտվի, իսկ ահա ընտրվելն ու պետական պաշտոններում նշանակվելը կարող են իրավունք ունենալ։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 7019 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը