Երևան
29 / Փետրվար / 2020

Երկու քինոտ ուղերձ, եւ էկզալտացիա «թարս աճած խիյարից»

Lragir.am-ը գրում է․ Անկախության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ուղերձները կրկին վերածվեցին «հների» ու «նորերի» լեզվակռվի: Պետք է նշել, որ այդ ուղերձները, հատկապես Քոչարյանի ուղերձը, բավական քինոտ էին, այսպես ասած՝ ժանրին ոչ համապատասխան, միեւնույն ժամանակ՝ նախկին նախագահները չեն կարողանում հաղթահարել սեփական վեհության սինդրոմը:

Դա բավական նյարդայնացրել էր «նորերին», մասնավորապես անվտանգության խորհրդի քարտուղարին ու ԱԺ արտաքին հքարաբերությունների հանձնաժողովի նախագահին: Ընդ որում, հետաքրքիր է, որ ԱԽ քարտուղարը չէր անդրադարձել Քոչարյանի ուղերձին, այլ միայն՝ Սերժ Սարգսյանի:

Ընդ որում, երկու պաշտոնյաներն էլ խոսել էին հների վերադարձի մասին ու բացառել այն: Թեման արդեն Լոս Անջելեսում շարունակել էր վարչապետ Փաշինյանը, ով լրագրողների հարցերին ի պատասխան կրկին խոսեց «հների՝» աղբանոցում գտնվելու եւ նրանց քաղաքական վերադարձը բացառելու մասին:

Երեւում է՝ «հները» գտել են «նորերի» թույլ տեղը եւ անընդհատ նյարդայնացնում են իրենց ելույթներով, հայտարարություններով ու գրառումներով: Տիրապետելով նաեւ քարոզչական ահռելի ռեսուրսի, այս մարտավարությունը տալիս է իր արդյունքը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյորր կայքում 

դիտվել է 5117 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից