Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Ռուսական լրատվամիջոցները՝ ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի մասին

Սեպտեմբերի 22-ին ՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին գրում են նաև ռուսական լրատվամիջոցները:

«ՊԲ զինծառայողների գրագետ գործողությունների շնորհիվ մարտական դիրքերում հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր՝ չեզոք գոտում թողնելով մեկ դիակ»,- գրում է «ՌուսԱրմԻնֆոն-ն՝ մեջբերելով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի գրառումը:

Նա նաև նշել է, որ ՊԲ-ն դիվերսիայից հետո ադրբեջանական զինուժի կողմից կորուստներ չունի: Դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են Արցախի զինված ուժերի տեսահսկման սարքերի կողմից:

Ավելի վաղ «ՌուսԱրմԻնֆոն»-ն հայտնել էր, որ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վնասվածքից ժամկետային զինծառայող է զոհվել:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 325297 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը