Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Ռուսաստանը պատրաստվում է դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը

«RTVi» միջազգային ռուսալեզու հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ռուսական պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է Հայաստանի կառավարության հետ լուծել հանրապետության երկաթուղու կառավարման պայմանագիրը «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ընկերության միջոցով:

ՀԿԵ-ի և ՀՀ կառավարության միջև հարաբերությունների սրման պատճառը 2018 թվականի հեղափոխությունից հետո ընկերության նկատմամբ իրականացված բազմաթիվ խուզարկություններն ու քրեական գործերն են: Նշվում է, որ իրավապահները խուզարկությունների ընթացքում ընկերությունից առգրավել են փաստաթղթերի ամբողջ արխիվը, ինչը խախտում է նրա գործունեությունը:
Ընկերությունում Հայաստանի իշխանությունների գործողությունները ճնշում են համարում Ռուսաստանի վրա, քանի որ վիճելի հարցերի դեպքում, ըստ պայմանագրի, պետք է դիմել Փարիզի արբիտրաժային դատարան, սակայն դա չի արվել:

«Կոնֆլիկտային իրավիճակը փորձել են լուծել կառավարական մակարդակով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը բանակցություններ է վարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Մոսկվան առաջարկել է փակել քրեական գործը։ Փոխարենը Երևանին պատրաստ էին օգնել լրացուցիչ ներդրումների հարցում։ Ռուսաստանը նաև առաջարկել է նոր անկախ ստուգում անցկացնել, եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն պարզապես հետ կանչել իրենց պահանջները։ Ոչ մի արդյունք չի տվել երկխոսությունը, այդ պատճառով Մոսկվան մտածում է համաձայնագրից դուրս գալու մասին»,- պատմել է պարբերականի աղբյուրը։
Կոնֆլիկտային իրավիճակը և հայկական կողմի մեղադրանքներին անհամաձայնությունը հաստատել են նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում։

«Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ ՀԿԵ-ն չի կարող նորմալ աշխատել: Առգրավվել են բոլոր փաստաթղթերը 10 տարվա ընթացքում, ներկայացվել են ոչ հրապարակային մեղադրանքներ և ոչ մի երաշխիք չի տրվել։ Մեր փաստարկներն այն մասին, որ նախկինում ստուգումները խախտումներ չեն հայտնաբերել, և կոնցեսիայի պայմանների կատարման մասին փաստարկներն անտեսվում են»,-հրատարակությանը ասել է Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը:

Վլադիմիր Տոկարևը նաև հաստատել է Երևանի հետ համաձայնագրից հրաժարվելու Մոսկվայի պլանները՝ նշելով, որ ռուսական կողմը սկսել է «հարցի լուրջ մշակումը» Հայաստանի երկաթուղու կառավարման մասին պայմանագրի վաղաժամկետ լուծման մասին: «Ռուսական երկաթուղիներ»- ում այդ տեղեկությունը չեն հերքել և չեն հաստատել։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

 

 

 

 

դիտվել է 6797 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը