Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Տարածված սխալներ ամերիկյան վիզա ստանալիս

Նույնիսկ եթե դուք չեք ցանկանում ընդմիշտ տեղափոխվել ԱՄՆ, այլ պարզապես պատրաստվում եք այնտեղ անցկացնել ձեր արձակուրդը, այնուամենայնիվ վիզա ստանալը հեշտ չի լինի:

Ոչ բոլորն են տալիս տուրիստական վիզաներ, ուր մնաց խոսել ներգաղթի համար: Բայց, այնուամենայնիվ, այդ խնդիրն իրագործելի է, կարևորը՝ չանել ամենատարածված սխալները:

«Մաքուր» անձնագիր

Ձեզ միանշանակ կմերժեն և չեն տա ամերիկյան վիզա, եթե ձեր անձնագրում չկան նշումներ այլ երկրներում ճանապարհորդությունների մասին: Ընդ որում, Թուրքիան և Եգիպտոսը հաշվի չեն առնվում: Ամենից շատ գնահատվում է Շենգենյան վիզան, ինչպես նաև շտամպ այցելելու Ավստրալիա և այլ թանկարժեք ճանապարհորդության ուղղություններով:

Ուղևորության նպատակը

Եթե ձեզ հարցնեն ձեր ճանապարհորդության նպատակի մասին ԱՄՆ-ում, ապա գլխավոր պատասխանը ճշմարտությունն է և այլևս ոչինչ բացի ճշմարտությունից: Նույնիսկ եթե նպատակը ձեզ հիմար է թվում, միևնույնն է կեղծ պատճառներ մր մտածեք:

Սուտը հարցազրույցի ժամանակ

Կեղծ տեղեկությունները հարյուր տոկոսանոց երաշխիք են տալիս, որ ձեզ կմերժեն վիզա ստանալիս: Ավելին, կարելի է երկար ժամանակ ԱՄՆ մուտքի արգելք ստանալ։ Հիշեք, որ ձեր տրամադրած ցանկացած տեղեկատվություն կարող է ստուգվել աշխատակիցների կողմից, ուստի չպետք է ստել նույնիսկ մանրուքներով: Եթե կարծում եք, որ փաստերի որոշակի խեղաթյուրումը կարող է նպաստել վիզա ստանալուն, ապա իմացեք, որ երբեմն դա կարող է նույնիսկ խանգարել։ Օրինակ, չարժե ասել, որ դուք նահանգներում ընկերներ ունեք։ Աշխատողը կարող է մտածել, որ դուք որոշեք մնալ, և մերժել:

Կեղծ փաստաթղթեր

Ճիշտ այնպես, ինչպես բանավոր տեղեկատվությունը, ցանկացած փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել: Եթե տեղեկությունները փաստաթղթերում փոխվել են (փոխել են աշխատանքը, փոխվել է եկամտի մակարդակը և այլն), ապա այդ մասին հայտնեք հարցազրույցի ժամանակ ինքներդ, այլ ոչ թե սպասեք, մինչև անհամապատասխանությունը բացահայտի հյուպատոսին և մեղադրի ձեզ ստի մեջ:

Հաղորդակցման ոճ

Հարցազրույցն ընդունեք որպես սովորական խոսակցություն, մի վախեցեք աշխատակցից և խուճապի չմատնվեք։ Փակ մարդիկ, ովքեր միահամուռ պատասխանում են առաջադրված հարցերին, կարող են աշխատակցին մղել այն մտքին, որ դուք ինչ-որ բան թաքցնում եք։

Ագրեսիա եւ կոպտություն

Երբեմն աշխատակիցները կարող են շատ անձնական հարցեր տալ, բայց ոչ մի դեպքում չի կարելի կոպիտ և կտրուկ արձագանքել: Հարցազրույց վարողը ոչ մի բանի մասին չի հարցնի պարզապես պարապ հետաքրքրությունից, ուրեմն այդ տեղեկատվությունն ուղղակի կապ ունի գործի հետ։ Պարզապես հանգիստ պատասխանիր առաջադրված հարցին և սպասիր արդյունքին:

Լրացուցիչ տեղեկություններ

Պատասխանեք միայն նրան, ինչի մասին ձեզ հարցրել են: Հյուպատոսին անհրաժեշտ չեն ձեր կյանքի լրացուցիչ դրվագներն ու մանրամասները։

 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Պատրչաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

դիտվել է 92031 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին