Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Հայաստանում մեծ մասշտաբի զորահավաք կանցկացվի

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում տեղի կունենա լայնածավալ ռազմական զորահավաք:

«Մենք նման մասշտաբային մոբիլիզացիա չենք ունեցել, բայց ես կցանկանայի ընդգծել, որ այդ թիվը համապատասխանում է մեր միջազգային պարտավորություններին»,-հայտարարել է Տոնոյանը՝ հավելելով, որ զորահավաքի նպատակը Հայաստանի Զինված ուժերի վիճակի գնահատումն է:

Նրա տվյալներով՝ ռազմական հավաքներին կմասնակցեն նաև պահեստազորայինները։ Զինվորների 4 տոկոսը կմասնակցի զորահավաքին երեքից հինգ օրով, մնացածը՝ մեկ օրով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ սա լինելու է մասշտաբային միջոցառում, որը նման ծավալներով առաջին անգամ է անցկացվելու: Նրա տեղեկություններով՝ որոշ քաղաքացիական անձինք ներգրավվելու են այդ գործընթացներին։

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

դիտվել է 68223 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը