Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի քառորդ եզրափակիչում է

Աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը դուրս եկավ Խանտի Մանսիյսկում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Թայ-բրեյքում նա պարտության մատնեց վիետնամցի Լե Կուանգ Լյեմին։ Առաջին երկու դասական պարտիաներում գրանցվեց ոչ ոքի արդյունք։

Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը 1,5։0 հաշվով պարտության մատնեց ռուս Պյոտր Սվիդլերին:

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերի կազմը հետևյալն է. Դին Լիրեն (Չինաստան)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Յու Յույ Յանի (Չինաստան),
Ջեֆրի սյուն (ԱՄՆ) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան):

Մրցաշարում մեկնարկել են 47 երկրների 128 շախմատիստներ, մրցանակային ֆոնդըկազմում է 1,6 միլիոն դոլար, հաղթողը կստանա 110 հազար դոլար:

Եզրափակիչի երկու մասնակիցները իրավունք կստանան մասնակցել 2020 թվականի հավակնորդների մրցաշարին, որի հաղթողը կհանդիպի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 1549 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը