Երևան
15 / Նոյեմբեր / 2019

Բացահայտվել է Միխայիլ Կրուգի սպանությունը

«Տվերի գայլեր» բանդայի անդամ Ալեքսանդր Ագեեւը խոստովանել է, որ մասնակցել է երգիչ Միխայիլ Կրուգի սպանությանը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեին:

Նրա խոսքով՝ 2002 թվականին ինքը բանդայի անդամ Դմիտրի Վեսելովի հետ միասին Լոմ մականունով քրեական հեղինակության հրամանով ծրագրել է թալանել Միխայիլ Կրուգի տունը: Լոմի ծրագրով՝ դրանից հետո Կրուգն օգնության համար իրեն կդիմեր, իսկ ինքը «կգտներ» թալանվածը, եւ երգիչն իրեն պարտական կլիներ եւ կվճարեր իր հոնորարների մի մասը:


Սակայն Կրուգն իր ընտանիքի հետ ավելի շուտ էր տուն վերադարձել, ինչին չէին սպասում հանցագործները: Վեսելովը երկու անգամ կրակել է երգչի ուղղությամբ, որից հետո Ագեեւի հետ թաքնվել: Կրուգը մահացել է հիվանդանոցում:

Լոմը մահացել է 2006 թվականին, իսկ Վեսելովը սպանվել է բանդայի մեկ այլ անդամ՝ Ալեքսանդր Օսիպովի (Օսիպով «կրտսեր») կողմից, որը ճանաչում էր Կրուգին եւ որոշել էր վրեժ լուծել նրա սպանության համար:

Միխայիլ Կրուգի սպանության փաստով քրեական գործը փակվել էր կասկածյալ Վեսելովի մահից հետ:

դիտվել է 46628 անգամ

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)