Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Արթուր Վանեցյանի զգուշացումը. սա արդեն վտանգավոր է

Hraparak.am-ը տարածել է Նիկոլ Փաշինյանին Արթուր Վանեցյանի պատասխանը: ԱԱԾ նախկին պետ Վանեցյանն, անդրադառնալով Լոս Անջելեսում ասուլիսի ընթացքում իր հասցեին վարչապետ Փաշինյանի հայտարարություններին, մասնավորապես ասել է.


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։ Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի՝ ազգի դավաճան է»։ Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ»:


Արթուր Վանեցյանի արձագանքը ոչ միայն պատասխան է, այլ նաեւ սպառնալիք-զգուշացում, որ իր հասցեին հետագա կոշտ հայտարարությունների պարագայում կխոսի «առանց հետեւանքի մասին մտածելու»:

Այն, որ Արթուր Վանեցյանը նախկին պաշտոնի բերումով տիրապետում է տեղեկատվության, որի հանրայնացումը կարող է իրապես թողնել որեւէ հետեւանք, կասկածից վեր է:

Բայց, մյուս կողմից, սա արդեն իսկ վտանգավոր հետեւանք է, երբ պետության ղեկավարն ու Ազգային անվտանգության ծառայության նախկին պետը հայտնվում են հաղորդակցման կամ փոխհարաբերության այդպիսի մակարդակում եւ միմյանց հետո հարաբերվում այդպիսի հռետորաբանությամբ:

Արթուր Վանեցյանը դարձյալ հայտարարում է, որ իրեն չկապեն նախկինների հետ: Բայց ակնառու է, որ նա սկսել է առատորեն սնուցել նախկին իշխող համակարգի տեղեկատվա-քարոզչական դաշտը: Եթե Վանեցյանն ինչ որ իմաստով «ներդրվում» է այդ դաշտ` իքս պահի անակնկալի բերելու նպատակով, ինչի մասին խոսվում է տարբեր շրջանակներում, այստեղ իհարկե իրավիճակը կարող է լինել այլ: Բայց դա համենայն դեպս առայժմ կարող է դիտարկվել առավելապես կոնսպիրոլոգիայի շրջանակում, ոչ ավելի:

Առերեւույթ փաստն այն է, որ վարչապետն ու ԱԱԾ նախկին պետը միմյանց հետ խոսում են բավականին կոշտ, ընդհուպ սպառնալից տոնայնությամբ:

Վանեցյանը արձագանքում է այնպիսի բովանդակությամբ, որին թերեւս չի կարող չարձագանքել վարչապետը, որեւէ կերպ: Առաջանում է ձնագնդի վտանգավոր էֆեկտի իրավիճակ, եւ այստեղ արդեն պետք է կանգ առնի թերեւս Արթուր Վանեցյանը, որովհետեւ իր համար նկատելի, թե աննկատ, բայց նա գործնականում կանգնում է արդեն պետության, ոչ թե վարչապետի դեմ դիրքում:

Նյութի աղբյուր՝ Lragir.am 

դիտվել է 60733 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը