Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Արա Մխիթարյանի վիճակը ծանր է. բժիշկները 0.1%-ի հույս են տալիս

Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Ընկերներն ու ծնողներն ասում են՝ բժիշկները 0.1%-ի հույս են տալիս։

«Բժիշկներն իրենցից կախված ամեն բան անում են, բայց արդեն իրենցից շատ բան կախված չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի ընտանիքին այցելած պահեստազորի սպաներից մեկը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով կալանավորվել է միայն Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, մինչդեռ, ըստ տարածված տեղեկությունների, ցուցմունքներ են տրվել նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի դեմ, Արա Մխիթարյանի ընկերներն ու հարազատներն էլ պնդում են, որ դեպքի վայրում 7-8 հոգի է եղել:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետևանքով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

դիտվել է 114390 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը