Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Դիվերսիան` քառօրյա պատերազմի պես․ հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով սեպտեմբերի 23-ին կայանալիք նյույորքյան հանդիպումից առաջ սահմանին կրկին լարված իրավիճակ է: Պաշտոնական տեղեկության համաձայն` սեպտեմբերի 22-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել եւ չեզոք գոտում թողնելով մեկ դիակ` հետ շպրտվել իր ելման դիրքերը: Իհարկե, այսպիսի հանդիպումներից առաջ սահմանին լարվածություն միշտ էլ լինում է, եւ պատահական չէ, որ հայկական կողմն այդ ամենին պատրաստ է եղել, եւ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Բայց հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ռազմատենչ հայտարարություն արեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ» հայտարարությանը: «Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա իր խոսքերի համար, թե ոչ»,- ասել էր Հասանովը, որի խոսքերից 3 օր անց գրանցվեց հարձակումը:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դիվերսիոն հարձակման փորձը բավականին ուշագրավ պայմաններում է եղել: Մեզ հասած լուրերով` Արցախի ՊԲ-ում արձանագրել են, որ հակառակորդը Արցախի սահմանին մոտեցել է ճիշտ այնպիսի տակտիկական միջոցներով, ինչպես արեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` ջոկատով, բավականին հանգիստ ու տեսանելի՝ դիվերսիոն խմբին ոչ հատուկ անթաքույց քայլերով:

Մեզ հասած տեղեկություններով` հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել: Եվ այս իրավիճակը բավականին հարցականներ է առաջ բերել. արդյոք հակառակորդը, այսպես մոտենալով սահմանին, չի՞ գիտակցել, որ տեսախցիկներն իրենց տեղաշարժն արձանագրում են, թե՞ ադրբեջանցիները կարծել են` սահմանը պահող մեր զինվորը հույսը տեսախցիկների վրա է դնում եւ քնում: Ինչեւէ, ուրախալի փաստ է, որ Արցախի ՊԲ-ն մշտարթուն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43661 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը