Երևան
29 / Փետրվար / 2020

«Հիշում եք, չէ՞, Նիկոլի լայվը մի «գաղտնի» փաստաթղթի մասին: Դե հիմա կարդացեք մեր կողմից արված այս վերլուծությունը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշում եք, չէ՞, Նիկոլի լայվը մի «գաղտնի» փաստաթղթի մասին։ Հիշում եք, չէ՞, որ նա խոսում էր «կաթվածահար պետական ինստիտուտների մասին»։ Հիշում եք, չէ՞, որ տեղում արձագանքեցի եւ ասացի, որ հերթական սուտն է։

Դե հիմա կարդացեք մեր կողմից արված այս վերլուծությունը «Հայաստանի և Արևելյան գործընկերության ասոցացված երկրների պետական կառավարման համակարգի կայացածության համադրումը»։

2019թ. մարտին SIGMA-ն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Ելակետային չափման հաշվետվություն․ պետական կառավարման սկզբունքները» վերնագրով վերլուծությունը, որը հատուկ մեթոդաբանությամբ վերլուծել է ՀՀ պետական կառավարման վեց հիմնական ոլորտները, տվել այդ ոլորտների վերաբերյալ գնահատականներ։

Հաշվետվությունում արտացոլված գնահատականները կարևոր են հատկապես Հայաստանում վերջին շրջանում բարձրացված աղմուկի համատեքստում, ըստ որի՝ իբր ներկայիս իշխանությունները ժառանգել են «ձախողված պետական կառավարման համակարգ»։ SIGMA-ն նման բովանդակությամբ հաշվետվություններ նախկինում կազմել է նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից այլ երկրների, մասնավորապես՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի մասին։

Հայաստանի և այդ երկրների մասին հաշվետվությունների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ մի շարք ոլորտներում Հայաստանը նշված երկրների նկատմամբ առավելություն ունի կամ գտնվում է համարժեք մակարդակում»:

«Լույս» հիմանդրամի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

2019թ. մարտին SIGMA-ն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Ելակետային չափման հաշվետվություն․ պետական կառավարման սկզբունքները» վերնագրով վերլուծությունը, որը հատուկ մեթոդաբանությամբ վերլուծել է ՀՀ պետական կառավարման վեց հիմնական ոլորտները, տվել այդ ոլորտների վերաբերյալ գնահատականներ։ Հաշվետվությունում արտացոլված գնահատականները կարևոր են հատկապես Հայաստանում վերջին շրջանում բարձրացված աղմուկի համատեքստում, ըստ որի՝ իբր ներկայիս իշխանությունները ժառանգել են «ձախողված պետական կառավարման համակարգ»։ SIGMA-ն նման բովանդակությամբ հաշվետվություններ նախկինում կազմել է նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից այլ երկրների, մասնավորապես՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի մասին։ Հայաստանի և այդ երկրների մասին հաշվետվությունների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ մի շարք ոլորտներում Հայաստանը նշված երկրների նկատմամբ առավելություն ունի կամ գտնվում է համարժեք մակարդակում։

դիտվել է 74449 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից