Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Ռուսական լրատվամիջոցների անդրադարձը՝ Լիլիթ Հովհաննիսյանի անվան շուրջ ստեղծված սկանդալին

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն երկուշաբթի հայտարարել է, որ երկրի շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հարկերի վճարումից խուսափելու համար:
Ռուսական լրտվամիջոցների աչքից չի վրիպել այս տեղեկությունը:

«Ռուսարմինֆո»-ն նշում է, որտարածվել է տեղեկություն, ըստ որի՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը 2017-2019 թվականներին չի հայտարարագրել ավելի քան 801 հազար դոլարի եկամուտ, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 43 հազար դոլար:

Հայկական «Հրապարակ» օրաթերթը տեղեկացնում է, որ քրեական գործի ֆիգուրանտը հայտնի հայ փոփ-կատարող Լիլիթ Հովհաննիսյանն է։

«Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը Լիլիթ Հովհաննիսյանի մասին է, ով վերջին տարիներին ակտիվ գործունեությամբ է զբաղվում։ Այն համարվում է ամենապահանջված երգչուհիներից մեկը։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա սկսել է համաշխարհային շրջագայության և համերգներ է տվել բոլոր այն վայրերում, որտեղ եղել է»,-հաղորդում է պարբերականը:

Նշվում է, որ ՊԵԿ քննչական ստորաբաժանումում քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մասին հոդվածով:

Սրան հաջորդել է Լիլիթ Հովհաննիսյանի ամուսնու, համատեղությամբ նաև պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ սա կեղծ տեղեկություն է, որ Լիլիթը անցած տարի ոչ մի համերգային ծրագրով չի ներկայացել, իսկ այս տարվա Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մենահամերգի համար նախատեսված հարկերը դեռ վաղուց վճարված են:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

դիտվել է 64293 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը