Երևան
29 / Փետրվար / 2020

1,1 կգ ոսկի և 73,3 գրամ արծաթ ուղեբեռում. Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, որի ուղեբեռում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա եւ արծաթյա իրեր:

«Խոսքը 1,1 կգ քաշով ոսկյա իրերի, ինչպես նաև 73,3 գրամ քաշով արծաթե իրերի մասին է։ Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 154 հազար լարի (մոտ 54 հազար դոլար)»,- հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։

Նշվում է նաև, որ ոսկու արտադրանքով քաղաքացու ձերբակալման փաստի առթիվ հետաքննությունը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 8664 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից