Երևան
29 / Փետրվար / 2020

Ինչ է կատարվել նախկին ոստիկանապետի հետ

Lragir.am-ը գրում է․ Հայտնաբերվել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, Բջնիի իր ամառանոցում: Դիակի մոտ հայտնաբերվել են հրազեն եւ պարկուճ:

Ինքնասպանությո՞ւն է գործել նախկին ոստիկանապետը: Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները: Այս դեպքը հանրային մեծ հնչեղություն է ունենալու, քանի որ Հայկ Հարությունյանը երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի ոստիկանությունում: Եղել է ներքին Ներքին գործերի նախարար, այնուհետեւ ոստիկանապետ. մոտ 10 տարի ղեկավարել է ոստիկանության համակարգը:

Նա պաշտոնից ազատվել է 2008 թ., Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց եւ նոր կառավարություն ձեւավորելուց հետո, նշանակվելով նախ պետական պահպանության ծառայության պետի, ապա արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոններում: Այս պաշտոնից ազատվել է 2014 թ.:

Հայկ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետն էր 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ, եւ այդ գործի կարեւորագույն ու տեղեկացված վկան է: Ոստիկանությունն այդ օրերին մի շարք գործողություններ է իրականացրել, մասնավորապես Ազատության հրապարակը ցուցարարներից ազատելու գործողությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 42520 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից