Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Առաջին տիկին Նունե Սարգսյանի աղմկոտ ապտակը Աննա Հակոբյանին (Video)

Սկսենք սկզբից։ Այո՛, հենց առաջին տիկին և եկեք պայմանավորվենք, որ ոչ մի անորոշություն չկա՝ ՀՀ առաջին տիկինը միշտ եղել է ու կա ՀՀ նախագահի կինը։ Ո՛չ վարչապետինը, ո՛չ ԱԺ նախագահինը, ո՛չ հեղափոխության դիցինը, այլ հենց նախագահինը։

Այս կարճ տեսանյութը, իրականում կյանքի ու կյանքերի պատմություն է։ Սա հակադրություն է քաղքենիության ու ինտելեգենտության, չտեսության ու տեսածության։ Ու հարցը այստեղ նրանում չէ, որ տիկին Սարգսյանը փողն էլ, ճոխությունն էլ տեսել է շատ վաղուցվանից, իսկ Աննա Հոկոբյանի ու յուր ընտանիքի պարագայում ամեն օր առերեսվում ենք հին ժողովրդական խոսքի հետ՝ պատից ու ճակտից կախ բաների մասին։

Սա նրա մասին է, որ մարդը ներքին վեհություն պետք է ունենա, եթե չասենք արիստոկրատիզմ, ապա գոնե մակարդակ։ Ու երբ մարդը ունի այդ մակարդակը, ինքը չի քաշվում իր առօրյայում մետրոյով գնալուց ու առավել ևս ավելորդ նեգատիվ ուշադրություն չի փորձում գրավել։ Ու հենց այս փաստով է Նունե Սարգսյանը աղմկոտ ապտակ հասցնում Աննա Հակոբյանին, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում ընտանյոք հանդերձ մետրոյից թռան թանկարժեք մեքենաների ու ինքնաթիռների մեջ, իսկ երկրաչափական պրոգրեսսիայով աճող թիկնազոր ունենալու հարցում չսահամանափակվեցին միայն իրենց թանկարժեք պերսոնայով, այլև տարածեցին դա իրենց ընտանիքի բոլոր հնարավոր ու անհնար անդամների վրա։

Ինչպես նշեցի՝ սա ապտակ է ու աղմկոտ ապտակ, սա հակադրություն է քաղքենիության և առաքինի զսպության, սա համեմատական է գյորմամիշության ու պարզ մարդկային դաստիարակության։ Ու երիցս կրկնեմ, Առաջին տիկինը Աննա Հակոբյանը չէ, որքան էլ նրա ամուսինը ծամածռվի իր ասուլիսներում ու թեման շեղի։ 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=938361119857316&id=100010503090855 

դիտվել է 180641 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը