Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Վանեցյանի հայատարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել․ Ավինյան

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ցավով է հետևում Արթուր Վանեցյանի հայտարարությունների շարքին` համարելով դրանք անհասկանալի:

Հարցին, թե կարո՞ղ է մեկնաբանել, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում նախկին ԱԱԾ տնօրենը, Տիգրան Ավինյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել։

«Պետական պաշտոնյայի նման ձևով հեռացումն ուղղակիորեն ինձ համար անհասկանալի է և անընդունելի։ Վանեցյանի հայտարարության մեջ մտահոգության տարրեր չեմ տեսնում, իմ տպավորությունն այլ է։ Ցավով եմ հետևում նրա հայտարարությունների շարքին։ Պաշտոնանկությունից հետո ԱԱԾ նախկին տնօրենի հայտարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել»,- ասաց Ավինյանը։


Փոխվարչապետը հավելեց, որ որևէ ստվերային գործարք չի եղել և չէր կարող լինել։

Հիշեցնենք, թր երեկ` ի պատասխան Նիկոլ Փաշինյանի Լոս Անջելեսում արված հայտարարությանը, թե Վանցյանն իր քայլով սպայի ուսադիրները գցում է աղբարկղը, ԱԱԾ նախկին տնօրենը հարցազրույց էր տվել` ասելով, որ չնայած իր հրաժարականից հետո Փաշինյանը դեռ շարունակում է մարդիկ ուղարկել իր մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռի, բայց Վանեցյանը տեսնում է, որ Փաշինյանը խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս պոպուլիստական հայտարարություններով։

դիտվել է 2534 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը