Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Ռուսական լրատվամիջոցները գրում են Հայաստանում մեկնարկած զորահավաքի մասին

Հայաստաում մեկնարկել են «զինված ուժերի ծավալում, հակառակորդի ագրեսիային հակազդում» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունները,որոնց մասնակցում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

«Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 06:00-ին, կառավարության որոշում է ընդունել Հանրապետությունում պայմանական ռազմական դրության մասին: Զինված ուժերի կառավարման մարմիններն ու բանակը բերվել են լիակատար մարտական պատրաստականության՝ համապատասխան սահմանափակումներով: Ոստիկանությունը և սահմանապահ զորքերը մտել են գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ»,- հայտնել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը:

Նա կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստությունը, զերծ մնալ կուտակումներից, խցանումներ չստեղծել ճանապարհներին և զորքերին թույլ տալ անարգել տեղաշարժվել:

Ըստ Ասատրյանի՝ զորավարժությունների նպատակը զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների ստուգումն է, զորահավաքային խնդիրների կատարման գործնական փորձի փոխանցումը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավար օղակներին եւ զորահավաքային ռեսուրսներին, ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների եւ ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշտումը, շտաբների գործողությունների ներդաշնակեցումը:

Զորավարժության ընթացքում զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մարտական կրակի կիրառմամբ կանցկացնեն թիրախների վրա սովորական հրաձգություն:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

դիտվել է 50534 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը