Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Ցավով եմ արձանագրում. պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը

Ցավով եմ արձանագրում. պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը: Հայաստանի վարչապետին, իր իսկ խոսքով ասած, համաշխարհային ժողովրդավարության Դանկոյին ընդունեց միայն Կալիֆոռնիայի փոխնահանգապետը, իսկ հանրահավաքին նախատեսվածից առնվազն երեք անգամ քիչ մարդ էր մասնակցում: Եվ սա այն Կալիֆոռնիայում, որտեղ մոտ 1 միլիոն հայեր են ապրում: Ցավոք, սա է հայկական լոբբի ասվածի, ԱՄՆ-ում քվեարկող ազգությամբ հայերի ուժի և ազդեցության գնահատականը: Ի դեպ, այս օրերին ամերիկահայ կազմակերպությունների նեկայացուցիչներն իրենց հարցազրույցներում կարմիր թելով միտք էին առաջ տանում՝ ինչո՞ւ Հայաստանը չպետք է Իսրայելի նման լինի: Այո՛, ցանկալի է, որ այդպես լինի: Բայց նաև հայկական լոբբին պետք է հրեականի նման լինի, գոնե կեսի չափ, գոնե 20 տոկոսի չափ:

Ի՞նչ եք կարծում, Իսրայելի վարչապետին այդ կե՞րպ են դիմավորում ԱՄՆ-ում: Հայաստանի արտաքին քաղաքականության ստրատեգիաների բալանսից ուղղակի պետք է դուրս գրել ԱՄՆ հայկական լոբբին՝ որպես միֆ և վաղուց պայթած փուչիկ, որից նույնիսկ Բաքվում արդեն չեն տպավորվում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10157631048328197 

դիտվել է 53714 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին