Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

Սկսվեց. ինչ գիտեր Հայկ Հարությունյանը

Lragir.am-ը գրում է․ Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն հերքել են Հայելի կայքի տեղեկությունը, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ինքնասպանություն է գործել վկաների ներկայությամբ, իսկ նրա վերջին բառերը եղել են այն, որ իրեն ստիպում են Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի եւ Գեղամ Պետրոսյանի դեմ, բայց նրանք մեղավոր չեն:

Բջնիի իր ամառանոցում սպանված հայտնաբերված Հայկ Հարությունյանը 2008 թվականի մարտի 1-ին եղել է ոստիկանապետ: Գեղամ Պետրոսյանը եղել է ներքին զորքերի շտաբի պետ: Ամիսներ առաջ ՀՔԾ-ն նրան ձերբակալել էր զոհերից մեկի սպանության համար, սակայն երկամսյա կալանքի ժամկետից հետո Գեղամ Պետրոսյանն ազատ էր արձակվել: Մեղադրանքը սակայն հանված չէ:


Ռոբերտ Քոչարյանն ազատազրկված է, սակայն ոչ թե մարտիմեկյան սպանությունների, այլ սահմանադրական կարգի տապալման գործով:

Այն, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ նախնական վարկածով ինքնասպանությունը կապվելու էր մարտիմեկյան գործի հետ, անկասկած էր: Հարությունյանն այդ գործի առանցքային վկա էր, ընդ որում վկա, որն անմիջականորեն առնչություն ուներ այդ ողբերգական զարգացումների ամենաառաջին քայլերին՝ մարտիմեկյան լուսաբացին Ազատության հրապարակում կատարված ոստիկանական գործողության հետ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի, նախկին իշխանության պնդումն այն էր, որ այդ գործողությունը չի ունեցել խաղաղ ցույցը ցրելու նպատակ, այլ եղել է խուզարկություն՝ սպառազինության առկայության օպերատիվ տվյալի հիման վրա: Այդ պնդման վրա առաջանում է հակադրությունը ժամի հետ կապված, որովհետեւ ըստ օրենքի խուզարկությունը պետք է սկսեր ժամը 7.00-ից, մինչդեռ ոստիկանական գործողությունը սկսել է մոտ 10-20 րոպե առաջ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ երկրորդ նախագահը չի հանձնարարել իրականացնել գործողություն եւ տեղյակ չի եղել ոստիկանության այդ քայլից:

Հնարավո՞ր է դա: Սա հարց է տեսականում, բայց գործնականում գուցե շատ քչերն են հավատում, որ այդ բարդ իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող էր չտիրապետել իշխանական կառույցների քայլերին, կամ Հայկ Հարությունյանը կարող էր որեւէ քայլ կատարել առանց վերադասի: Այն դեպքում, երբ Հարությունյանն այդ իմաստով ամենեւին խարիզմատիկ եւ ինքնուրույն, այսպես ասած ինքնաբավ ոստիկանապետ, կամ առավել եւս քաղաքական ֆիգուր ոստիկանապետ չէր:

Հայկ Հարությունյանը մարտիմեկյան լուսաբացի ոստիկանական գործողությանն առնչվող կարեւոր պաշտոնյաներից չորրորդն է, որ այլեւս ողջ չէ: Տարիներ առաջ սրտի կաթվածից մահացել է Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիսովը, իսկ մի քանի տարի առաջ էլ հիվանդության հետեւանքով կյանքից հեռացել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Ողջ չէ նաեւ այդ ժամանակ Ազատության հրապարակում գործողության օպերատիվ պատասխանատու Արմեն Երիցյանը: Նա եւս մահացավ հիվանդության պատճառով, մի քանի տարի առաջ: Հայկ Հարությունյանը մարտիմեկյան գործի իր ցուցմունքում նշել է, որ հրապարակում զենքի առկայության մասին Գորիկ Հակոբյանից տեղեկություն ստանալուց հետո Արմեն Երիցյանին է հանձնարարել ստուգել տեղեկությունն օպերատիվ բլոկով:

Հատկանշական է, որ մարտիմեկյան գործի քննության նոր փուլում Հայկ Հարությունյանը նկատելի ֆիգուրանտ չէր եւ նրա մասին կարծես նույնիսկ մամուլն էր մոռացել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 27465 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը