Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Ֆիլմի պրեմիերա․ «Արցախ․ հավերժի սահմանին». մուտքն ազատ է

Սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու Վահե Յանի «Արցախ․ հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերային։
Այն Academy Films, Associated Television International (ԱՄՆ) և Blitz Films (Ռուսաստան) ընկերությունների համատեղ արտադրանքն է։
Ստեղծվել է ՀՀ զբոսաշրջության վարչության հետ համագործակցությամբ։

«Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը յուրատեսակ ճամփորդություն է դեպի սեփական ակունքներ։ Այն բաղկացած է աշխարհաստեղծման հիմնական տարրերը խորհրդանշող չորս մասից, որոնք են` հողը, ջուրը, օդը, կրակը:

Ֆիլմը չունի պատմողական-բացատրական տեքստ, հարցազրույցներ, քանզի այն նպատակ չի հետապնդում լինել հանրամատչելի հեռուստաֆիլմ: Այն յուրօրինակ աղոթք է առ Աստված։
Ֆիլմը ցույց է տալիս Արցախի տեսանելի և թաքնված գեղեցկությունները` պատմամշակութային կոթողները, գողտրիկ անկյունները, քարանձավերը, բարձրադիր ժայռերը, ամրոցներն ու վանքերը` որպես հազարամյա պատմության խոսող մագաղաթներ: Ֆիլմում հատկապես մեծ ուշադրություն է հատկացվում հոգևոր համալիրներին, վանքերին, հնամյա խաչքարերին և քրիստոնեական խորհրդանիշներին:

Մոտ մեկ ժամ տևող ճամփորդությունը բոլորիս համար բացահայտում է հին, ներկա և նույնիսկ ապագա Արցախը` փոքրիկ հողակտոր, որը հարուստ է
հազարամյա պատմությամբ, մշտական պայքարով, ցավով, կորուստներով, սակայն և անկոտրում ոգով:

Մուտքն ազատ է։

դիտվել է 3245 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը