Երևան
09 / Դեկտեմբեր / 2019

Ոչ մեկ իրավունք չունի ասել, որ Վանեցյանն ուսադիրներն աղբաման է նետել. Սասուն Միքայելյան

Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է, միասին ճանապարհ ենք անցել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։

Հարցին, թե արդյոք ինքը համամիտ է, որ Վանեցյանը «աղբամանը նետեց իր ուսադիրները», ինչպես հայտարարել էր Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի։ Ոչ մեկ իրավունք չունի։ Ես էլ եմ ուսադիր կրել»:


Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Վանեցյանի հայտարարությանը, նշել էր, որ, լինելով ԱԱԾ տնօրեն, նա հայտարարություն է արել իր Գերագույն հրամանատարի դեմ եւ որ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա: Փաշինյանը նշել էր, որ նման հայտարարություն անելը նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: 

դիտվել է 22069 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին