Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Ինչպե՞ս է որոշվելու, թե ով է «օրենքով գողը». Նախարարը պարզաբանեց

Քրեակատարողական համակարգում կան խորքային խնդիրներ. մենք բազմիցս հայտարարել ենք, որ այո, կան նման ինստիտուտներ եւ նրանք այո, ունեն որոշակի ազդեցություն քրեակատարողական համակարգի ներսում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով ՔԿՀ-ներում «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների խնդրին:

«Մենք նաեւ ասել ենք մեր պայքարի մեթոդաբանությունը, հրապարակել ենք ռազմավարությամբ: Գործնականում կատարել ենք քայլեր, որ հաջորդական քայլերի միջոցով ՔԿՀ-ներում լինի միայն մեկ գերակայություն՝ օրենքի գերակայություն: Ռազմավարությունը 4 տարվա կտրվածքով է, որոշակի տոկոսը կհաստատվի այս տարի»,-ասաց նախարարը:


Հարցին,թ ե 4 տարի հետո կարո՞ղ ենք արձանագրել, որ «օրենքով գողերն» այլեւս իրենց դիրքերը չեն հաստատի ՔԿՀ-ներում, բոլորը հավասար կլինեն, նախարարն արձագանքեց. «Նախ, այդպիսի խզում այս պահին արդեն չկա, իսկ ինստիտուցիոնալ մակարդակում, այո հույս ունենք, որ 4 տարում դրան հաասնելու ենք»:

Հարցին, թե ինչպես է որոշվելու` ով է «օրենքով գող», Բադասյանը պատասխանեց, որ դա լինելու է ապացույցների միջոցով. «Իրավապահ մարմինները պետք է հավաքեն ապացույցներ, որով դիսպոզիցիայում նկարագրված արարքը կհաստատվի կամ կհերքվի: Օրինակ, ֆինանսական հոսքերի տիրապետում է, թե ոչ, իրեն տալի՞ս են ֆինանսական միջոցներ, թե ոչ, ում կողմից են տրվում այդ միջոցները, արդյոք դրանք օրինական ծագում ունեն եւ այլն: Այսինքն բավական բարդ, քրեադատավարական պրոցեսում ձեռք բերվող ապացույցների համակցության միջոցով»:

Նա հավաստիացրեց, որ պրակտիկայում հնարավոր է դա որոշել: միջազգային փորձն էլ ենք վկայակոչել, որը տարբեր երկրներում կիրառվել են:

Ռուստամ Բադասյանը նշեց, որ քրեական աշխարհում բարձրագույն դիրք ունեցողների դեմ պայքարում նախարարությունը քաղաքականությունն է մշակում, համապատասխան հոդված են ավելացնում. «Ես վստահ եմ, որ իրավապահ մարմիններն ունեն բազա, թե ով ինչ կարգավիճակ ունի, որն է քրեական հեղինակությունը, որն է օրենքով գողը, ինչ միջոցառումներով պետք է մասնակցեն ապացույցների հավաքմանը: Նախագծի քննարկմանն իրավապահ մարմինները մասնակցել են»:

դիտվել է 17020 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)