Երևան
19 / Փետրվար / 2020

Առանցքային վկաները հեռանում են

Lragir.am-ը գրում է․ Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահը հայկական մեդիադաշտում անմիջապես կապվեց մարտիմեկյան գործի հետ: Դա բնական է, Հայկ Հարությունյանն այդ գործով կարեւոր վկա էր: Ավելին, լինելով այն ժամանակ Հայաստանի ոստիկանապետը, նա անմիջական առնչություն է ունեցել մարտի 1-2-ի իրադարձությունների առաջին «արարին»՝ մարտի 1-ի լուսաբացին Ազատության հրապարակում ոստիկանական գործողության եւ այնտեղ գիշերած ցուցարարներին ցրելու հետ:

Հայկ Հարությունյանն այս գործողությանն առնչվող պաշտոնյաներից չորրորդն է, որ այլեւս ողջ չէ: Տարիներ առաջ սրտի կաթվածից մահացավ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիսովը: Մի քանի տարի առաջ ծանր հիվանդությունից մահացավ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Հիվանդությունից մահացավ նաեւ Ազատության հրապարակում գործողության պատասխանատու Արմեն Երիցյանը:

Հայկ Հարությունյանը մարտի 1-ի գործով իր ցուցմունքում նշել էր, որ Ազատության հրապարակում զենքի առկայության մասին Գորիկ Հակոբյանից տեղեկություն ստանալուց հետո Արմեն Երիցյանին հանձնարարել էր ստուգել տեղեկությունն օպերատիվ գործողություններով:

Ներկայում Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրված Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ Արմեն Գեւորգյանին: Այս գործով կարեւորագույն վկաներից մեկը՝ այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, հետախուզման մեջ է: Նա Ռուսաստանում է, Ռուսաստանի քաղաքացի է եւ ենթակա չէ արտահանձնման:

Առավել մանրամասն՝ սկզբնաբղյուր կայքում  

դիտվել է 15198 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից