Երևան
18 / Փետրվար / 2020

8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն մեծ տարածքներ են գնել, ռեստորաններ են սարքում

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Անվերջ խոսում է կոռուպցիայի մասին… ես գիտեմ պատգամավորներ, ովքեր 8 ամսվա պատգամավոր են, բայց մեծ տարածքներ են գնել, ռեստորաններ են սարքում: Բա հարց չի՞ առաջանում, թե ո՞նց այսքան արագ հարստացան»:

168.am-ի հարցին՝ անուններ կա՞ն, ովքե՞ր են տարածքներ գնող այդ պատգամավորները, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Անուններ չեմ նշի, որովհետեւ ես այստեղից-այնտեղից լսում եմ, բայց չեմ կարծում, որ դրանք պարզապես խոսակցություններ են: Դուք տեսաք, որ 6 ամսվա պատգամավորուհին գումար էր ստացել Ազգային ժողովից՝ խալիներ լվանալու համար: Մերոնցից ոչ մեկի մտքով չէր անցնի բյուջեից փող վերցնել, խալի լվալ ու դա վերածել ինչ-որ տոնի: Դրանք մարդիկ էին, ովքեր մեծ-մեծ խոսում էին բյուջեի թալանի մասին: Ես մշտապես ասել եմ, որ հասարակությունն է հիվանդ… եթե ուզում եք իմանալ՝ այս 30 տարիների ընթացքում այսպիսի անմեղսունակ ոչ պառլամենտ ենք ունեցել, ոչ էլ իշխանություններ:

Ժամանակի ընթացքում մենք կադրերի բանկ ենք ձեւավորել, հրաշալի կադրեր ենք ունեցել, եւ այսօր խոսել հների մասին, բայց ունենալ մարդիկ, ովքեր նախկիններից են, եւ միայն իրենք են այսօր պրոֆեսիոնալ աշխատանք տանում նույնիսկ այս իրավիճակում, սա զավեշտ է: Իրենց էլ հանի, փողոցից մեկին բեր, ինչ կասես՝ ինքն էլ կանի, եւ երկիրը վերածեք ծիծաղելի վայրի: Այսքան մարտահրավերների դեպքում, կարծում եմ, որ մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»:

Հարցին՝ այսինքն, ադրբեջանական ֆոնդերից ֆինանսավորվողների անուննե՞ր էլ չեք տալու, ՀՀԿ անդամը նշեց. «Ինքներդ կարող եք պարզել: Այն հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են այդ հարցով, կարող եք բացել ու պարզել: Այնպես չէ, որ մեծ գաղտնիք եմ ասում: Մեծ հաշվով, ինձ թվում է՝ երկիրը քանդելու ամբողջ ֆինանսավորումը գալիս է հենց այդտեղից՝ «Սորոսի» գրասենյակ, արեւմտյան կառույցներ… իրենք, հնարավոր է՝ պարզապես միջնորդ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 41866 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից