Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Նիկոլ Փաշինյանը ասաց, թե ինչին հավատալ. «հեղաշրջման» վախը

Lragir.am-ը գրում է․  Կա տարածված, կամ տարածվող մտայնություն կամ կարծիք, որ Ռուսաստանը կամ Կրեմլը սպասում է վարչապետ Փաշինյանի վարկանիշի անկման, Հայաստանում այսպես ասած հեղաշրջում կամ հակահեղափոխություն անելու համար: Այդ կարծիքն ավելի հաճախ սկսեց հնչեցվել Հայաստանում ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների փոփոխության շրջափուլում, եւ փոփոխությունն էլ կապվեց իբրեւ թե հեղաշրջումը կանխարգելելու հետ:

Արդյո՞ք այդպիսով այդ մեկնաբանության հեղինակները համարում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը տեղի է ունեցել եւ ըստ այդմ եղել է հեղաշրջման փորձ: Որովհետեւ, եթե Կրեմլը սպասում է վարկանիշի անկման, ապա փորձն էլ թերեւս պետք է արվի միայն դրանից հետո, որպեսզի ունենա հաջողություն: Այլապես լուրջ չէ հեղաշրջում անել հանրության մոտ 70 տոկոսի վստահությունն ունեցող վարչապետի դեմ: Ուրեմն, անկումը եղե՞լ է՝ այդ մտայնությունը տարածողների գնահատմամբ, թե՞ մոտ է լինելուն:

Իրականում, այդ մասին խոսակցությունը թերեւս մոտ չէ իրականությանը: Ոչ այն պատճառով, որ Կրեմլը կամ Ռուսաստանը չի սպասում վարկանիշի անկման: Գուցե սպասում է, կամ հաստատ կլինեն սպասողներ, թե Ռուսաստանում, թե Հայաստանում, թե գուցե այլ երկրներում: Այստեղ խնդիրը անշուշտ մեկնաբանության դաշտում է, մատուցման:

Հարցն այն է, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը: Եթե տեղի է ունենում վարչապետի վարկանիշի այնպիսի անկում, որը թույլ կտա նրա դեմ իրականացնել այսպես ասած «հեղաշրջում», ապա այստեղ խնդիրը արդեն հեղաշրջումը չէ, այլ այն, թե հանրությունն ինչ պետք է անի անգամ դրա վտանգի բացակայության պայմաններում:

Եթե չկա հանրային վստահություն վայելող վարչապետ, ապա ինչպե՞ս է լուծվում Հայաստանի իշխանության հարցն ընդհանրապես: Այստեղ է խնդիրը, ոչ թե «հեղաշրջումների» հիպոթեզի տարածման մեջ, որը բացի այն տարածողների որոշակի կորպորատիվ կամ քաղաքական խնդիրներից, հանրային խնդիր չի լուծում: Որովհետեւ ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ կամ երկրում կա իշխանություն ձեւավորելու ունակ հանրություն, կամ այդ հանրությունը չկա:

Առավել մարամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 2845 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը