Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Ուկրաինան իր քաղաքացիներին արգելում է այցելել Արցախ.ռուսական լրատվամիջցների անդրադարձը

Ուկրանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա:

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը համառորեն խորհուրդ է տալիս Ուկրաինայի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի, ինչպես նաև դրանց հարակից շրջանների օկուպացված տարածքներ այցելելու որոշում ընդունելիս ղեկավարվել Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանիօրենսդրությամբ:

«Այս օրենսդրության խախտումն առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն»,-ասված է Ուկրանիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Եկատերինա Զելենկոյի մեկնաբանության մեջ:

Մեկնաբանության մեջ նաև նշվում է, որ Ուկրաինան «մշտապես պաշտպանում է Ադրբեջանի և Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանում»:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 3340 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը