Երևան
05 / Դեկտեմբեր / 2019

Բաքուն հայտարարել է, որ Ֆրանսիայի և Արցախի միջև «բարեկամությունը» չեղյալ է հայտարարվել

«Ինտերֆասք Ադրբեջան»-ը , վկայակոչելով հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, հայտնում է, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև եղբայրացման մասին համաձայնագրերը:

Ֆրանսիայի Դեսին Շարպիե (Ֆրանսիա) և Ճարտար (Արցախ) քաղաքների և Սենտ Էթյեն և Շուշի քաղաքների միջև 2018 թվականի հոկտեմբերի 21-ին ստորագրված «Բարեկամության հռչակագիր»-ը չեղյալ է հայտարարելու մասին ֆրանսիական դատարանի որոշումը ողջունելու են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

«Ֆրանսիայի համապատասխան դատարանները մինչև այսօր չեղյալ են հայտարարել ֆրանսիական քաղաքների միջև ստորագրված ինը «անօրինական համաձայնագրերը»,- հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:

Ֆրանսիայի Սենտ Էթյեն քաղաքի ղեկավար Գաել Պերդրիոն Արցախ է այցելել 2018 թվականի հոկտեմբերի 21-ին: Այցի շրջանակներում Շուշի և Սենտ Էթյեն քաղաքների միջև ստորագրվել է «Բարեկամության հռչակագիր»:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

դիտվել է 17257 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին