Երևան
25 / Փետրվար / 2020

Խոշոր վթար՝ Լիճք գյուղի մոտ. բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Նիվան». կան վիրավորները

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 21:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սեւան-Մարտունի հատվածի 57-րդ կմ-ին բախվել են «UAZ Patriot» (վարորդ՝ Դավիթ Ս.) եւ «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Մաքսիմ Ղ., ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւորներ Սարգիս Ս.-ն (ծնված 2001 թ.) եւ Կարեն Ս.-ն (ծնված 2001 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

դիտվել է 5048 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից