Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Ռուսական լրատվամիջոցների անդրադարձը՝ Վանեցյանի մասին վարչապետի կտրուկ հայտարարությանը

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրանիրել, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Այս ամենին անդրադարձ է կատարել «Ռուսարմինֆո» պարբերականը:

Մասնավորապես կայքը գրում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործունեությանը:

Վարչապետը բավականին կտրուկ հայտարարություններով է հանդես եկել իրենց հասցեին:
Այս տեղեկությունները ճշտելու համար գործակալությունը դիմել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, ով, ըստ էության, չի հերքել խորհրդակցության փաստը:

«Վարչապետն օրվա ընթացքում բազնաթիվ խորհրդակցություններ, քննարկումներ է անցկացնում,ընդհանրապես, դա իր աշխատանքային գործառույթներն է, և դրանցում քննարկվումեն ներքին և արտաքին քաղաքականության տարբեր հրատապ հարցեր, ինչպես նաև հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող այլ հարցեր»,- հարցմանն ի պատասխան ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Հայկական ԶԼՄ-ներում արդեն երկար ժամանակ խոսակցություններ են շրջանառվում Փաշինյան- Միքայելյան հարաբերություններու լարվածության մասին:

Ինչ վերաբերում է Վանեցյանին, ապա այդ լարվածությունն ակնհայտ է:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 16-ին հայտարարեց իր հրաժարականի մասին: Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վանեցյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

Դրանից հետո Փաշինյանի և Վանեցյանի միջև ծավալվեց հեռահար բանավեճ, որի ժամանակ Միքայելյանը սատարեց Վանեցյանին: Միքայելյանը նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոսել այն մասին, որ ինչ-որ մեկը «ուսադիրները նետել է աղբանոց», որի մեջ Փաշինյանը մեղադրում էրՎանեցյանին:Նա նաև հավելել է, որ Վանեցյանն իր ընկերն է և շարունակելու է այդպիսին մնալ:

Ճշտող հարցին, թե արդյոք խորհրդակցության ժամանակ քննարկվել են Վանեցյանի և Միքայելյանի գործունեությանը վերաբերող հարցեր, մամուլի քարտուղարը պատասխանել է, որ «հենց այդ մասին է խոսում, որ քննարկվում են հասարակական հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը»:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 21983 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը