Երևան
19 / Հոկտեմբեր / 2019

«Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ նրան քննադատողները՝ այդ թվում ներկայիս վարչապետը՝ ոչ»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք:

Հոկտեմբերի 1-ը ճակատագրական է եղել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար:


1827թ. հոկտեմբերի 1-ին գեներալ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակն ու հայ կամավորականներն ազատագրեցին Երևանի բերդը: Այդ օրվանից հայ-ռուսական հարաբերությունները թևակոխեցին նոր շրջափուլ:


Երևանի ազատագրմանը հաջորդեց 1828թ. փետրվարին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը, որի արդյունքում տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ներգաղթեցին Մայր Հայաստան: Դրան հաջորդեց հայկական մարզի կազմավորումը, որն ուներ իր սեփական զինանշանը և որի վրա պատկերված էր Արարատը լեռը Նոյան տապանով:
Հենց հայկական մարզի հիմքի վրա ապագայում վերականգնվեց անկախ Հայոց պետականությունը:

Այսօր Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հերթական նիստը:

Մի միություն, որի անդամակցման կշռադատված քաղաքական որոշումը տարիներ առաջ կայացրեց հանրապետական իշխանությունը:

Այն ժամանակ, ով չէր ալարում, քննադատում էր մեզ այդ որոշումն ընդունելու համար, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետը:

Ակնհայտ է, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք և տարիներ անց այդ քաղաքականության դրական պտուղներից օգտվում է մեր հասարակությունը:

Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ նրան քննադատողները՝ այդ թվում ներկայիս վարչապետը՝ ոչ:

Թե՛ իշխանություն եղած ժամանակ և թե՛ այսօր որպես արտախորհրդարանական ընդդիմություն՝ գտնում եմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից:

Ավելին, դրա հիմքում ընկած են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք ամենօրյա քրտնաջան աշխատանքի և ոչ թե բարձր կենացների կարիք ունեն:

Հ.Գ. Տղաներ, դուք ջանք չեք խնայում հանրապետականներիս քննադատելու և մեղադրելու համար, բայց սիրով օգտվում եք մեր արտաքին քաղաքական ձեռքբերումներից:
Ձերբազատվեք սեփական երկրում թշնամի փնտրելու մոլուցքից և գործեք ի շահ Հայաստանի Հանրապետության»:

դիտվել է 69937 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը