Երևան
19 / Հոկտեմբեր / 2019

Իրարանցում՝ Արցախում

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադրումը մեծ իրարանցում է առաջացրել Արցախում, քանի որ, մեր աղբյուրների պնդմամբ, Բաբայանն իր այս քայլով հասկացնում է, որ ինքը վճռական է տրամադրված 2020 թվականին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցում:

Մեր տեղեկություններով` Արցախի խորհրդարանն այս օրերին չի շտապում իր օրակարգում ներառել Ս. Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթի քննարկումը, եւ իշխանություններն անում են հնարավորը՝ երկարաձգելու այդ քննարկման ժամկետը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը պարզաբանել է. «Եթե մենք նախընտրական վիճակը հաշվի առնենք որպես մրցակցային, դա կարելի է լարվածություն անվանել»: Արցախում, ըստ նրա, քաղաքական քարտեզն է վերաձեւավորվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10731 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը