Երևան
24 / Հունվար / 2020

Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան (ֆոտո)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան. նա այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կմասնակցի բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Վլադիմիր Պուտինին դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (ֆոտոռեպորտաժ):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի է ունենալու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նույն նպատակով Հայաստան են ժամանելու նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Դեռեւս սեպտեմբերի 28-ին Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն:

Նշենք, որ բոլոր երկրների ղեկավարը Հայաստան են ժամանել նախօրեին:

Վլադիմիր Պուտինը Հայաստանում երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

դիտվել է 7499 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից