Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Ճնշումը Վանեցյանի վրա մեծանում է. ինչ դիրքավորում է լինելու

Lragir.am-ը գրում է․ Փյունիկ ակումբի ռուսաստանահայ մեծահարուստ սեփականատեր Արթուր Սողոմոնյանի ասուլիսից հետո Երեւանում ասուլիս է տվել նաեւ ռուսաստանցի մեկ այլ մեծահարուստ՝ նախկին Բանանց, այժմ Ուրարտու ակումբի սեփականատեր Չալոյանցը:

Նա եւս խոսել է Հայաստանում ֆուտբոլային փոփոխությունների, Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու անհրաժեշտության մասին, համարելով, որ հակառակ դեպքում չի լինի առաջընթաց: Իհարկե, Չալոյանցը չի հայտարարել, որ փոփոխություն չլինելու դեպքում կհանի թիմը առաջնությունից, ինչպես նախօրեին Սողոմոնյանն էր ասել, սակայն ակնառու է, որ խոշոր ակումբների խոշոր սեփականատերերը բավականին մեծացնում են ճնշումը ֆեդերացիայի եւ փաստորեն դրա նախագահ Արթուր Վանեցյանի վրա:

Կլինե՞ն փոփոխությունների նրանց կոչին եւ մոտեցումներին միացող այլ սեփականատերեր, եւ ինչպե՞ս կարձագանքի ֆեդերացիան Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նրանց առաջարկին: Հայաստանում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխությունից հետո ֆուտբոլային կյանքում փոփոխությունները նկատելի են, հատկապես մարզերի ուղղությամբ աշխուժությունը, նաեւ նոր ակումբներ են ձեւավորվում:

Մյուս կողմից, դա գուցե պայմանավորված է սպասումների մթնոլորտից, Հայաստանում տեղի ունեցած ընդհանուր քաղաքական փոփոխության համատեքստում: Ըստ այդմ, կա առաջացած աշխուժությունը մի քանի մակարդակներում կապիտալիզացնելու անհրաժեշտություն, այլապես հնարավոր է սպասումների զգայական էֆեկտի նվազում, ինչը կարող է ժամանակի ընթացքում բերել որոշակի անկման, առավել եւս, որ ֆեդերացիայի նախագահն էլ զրկվեց Հայաստանում «սպասումների» առումով նշանակալից պաշտոնից:

Մյուս կողմից, հայկական ֆուտբոլում կառուցվածքային, կառավարման փոփոխությունների անհրաժեշտությունը տարիների հրատապ օրակարգ է եւ այդ իմաստով թե Սողոմոնյանը, թե Չալոյանցը բացում են ֆուտբոլային կառավարմանն առնչվող դիսկուրս, եթե անգամ առաջնորդվում են զուտ սեփականատիրական շահերով: Ի վերջո, ֆուտբոլային կյանքը եւս պետք է լինի այդ շահերի վրա կառուցված, որպեսզի ձեւավորվի զարգացման ամուր հիմք: Ըստ այդմ, շատ կարեւոր է, թե ինչ երկխոսություն կծավալվի ֆեդերացիայի եւ ակումբների սեփականատերերի միջեւ:

Ակնառու է, որ անհանդուրժողության դեպքում՝ լինի այն միակողմանի, թե երկկողմ, չի շահի թերեւս որեւէ մեկը, առավել եւս ֆուտբոլը: Միաժամանակ, սակայն, այստեղ կա թերեւս մի հետաքրքիր նրբերանգ էլ: Թե Սողոմոնյանի, թե Չալոյանցի գնահատականներում նուրբ շոշափվում է մեկ այլ ռուսաստանցի մեծահարուստ սեփականաեր Սամվել Կարապետյանի ակումբից դժգոհություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 14878 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը