Երևան
19 / Հոկտեմբեր / 2019

Տարօրինակ դիվերսիա, որի կանխման համար պարգևատրվել են զինվորներ

Lragir.am-ը գրում է․ Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանին և Էմիլ Ներսիսյանին: Հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը և Ռաֆիկ Օրդոյանը:

Հիշեցնենք, որ իսրայելական արտադրության ԱԹՍ-ի ոչնչացման մասին Արցախի ՊԲ-ն հայտնել էր սեպտեմբերի 25-ին, իսկ դիվերսիոն փորձը հետ մղելու մասին՝ սեպտեմբերի 23-ին։

Ադրբեջանը հերքեց երկու փաստերն էլ. Բաքուն հայտարարեց, որ դիվերսիա չի եղել, զինծառայողները պարզապես մոլորվել էին։ Եվ ԱԹՍ, նույնպես, Ադրբեջանը չի կորցրել։

Դիվերսիայից անմիջապես հետո ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսնանը հայտնեց, որ փորձը ձեռնարկվել էր սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16։15 սահմանում, հարավ-արևելյան ուղղությամբ։ «ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել»,- գրել է Հովհաննիսյանը։

Անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կհրապարակի Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի կադրերը, ասել է ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին ասաց, որ, սակայն, ինչ-որ տարօրինակ բան է պատահել։ «Չեմ կարող ասել, թե ինչով է դա պայմանավորված։ Եվ գործողության ժամն է տարօրինակ, և կազմի թիվը, և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ներգրավածությունը։ Հնարավոր է և մոլորվել են։ Ես գնահատական չէի տա, քանի դեռ վերլուծություն չկա»։ Նա ավելացրել է, որ ադրբեջանցի զոհված զինվորի դին Կարմիր խաչի և հատուկ ներկայացուցիչ Կասպշիկի միջնորդությամբ փոխանցվել է ադրբեջանական կողմին։

Չեզոք գոտում վիրավորում է ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, որին հաջողվել է իր դիրքեր հասնել, ասել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Դատելով ամենից՝ երկրորդ վիրավորը զոհվել է։ Խոսքը Գուրբատ Գուրբատօղլու Գուլիևի մասին է։

Եվ ահա դրանից հետո Բակո Սահակյանը պարգևատրում է զինծառայողներին դիվերսիոն փորձը կանխելու համար։ Ի՞նչ էր դա։ Հայաստանի Պնախարարն ասում է, որ, ամենայն հավանականությամբ, զինծառայողները մոլորվել են, իսկ Արցախում պնդում են, որ դա դիվերսիա՞ էր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 36669 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը