Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Վանեցյանը սխալ տեղեկություններ էր տալիս վարչապետին

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքին, ասաց, որ նախքան քրեական գործի հարուցումը, ամիսներ շարունակ երկրի վարչապետին իր վերաբերյալ զեկուցվում էր սխալ ինֆորմացիա: Նա ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրեց իր և վարչապետի միջև սեպ խրելու, իր նկատմամբ գործի հարուցման համար:

«Մեզ բոլորիս համար պարզ է, արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից էր զեկուցվում: Բոլորդ գիտեք ավտոմեքենայի վերաբերյալ խոսակցությունները, տարատեսակ սուտ ինֆորմացիաներ, որոնց վերաբերյալ վարչապետի կողմից հարցեր էին հնչեցվում՝ ի՞նչ կապ ունեն այդ ինֆորմացիաներն ինձ հետ: Ամեն անգամ ես վարչապետին ներկայացրել եմ, որ դրանք կեղծ են, և հենց ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից արված լայնածավալ, մեծառեսուրս գործողությունների արդյունքում իրենք փաստեցին, որ նման բաներ չկային: Այսինքն՝ իրենք խոսեցին դրա մասին, իրենք հերքեցին: Կհիշեք՝ ինչ-որ տեսանյութեր կային, որտեղ ես կաշառք էի վերցնում: Ես ձեզ բոլորիդ հավաստիացնում եմ՝ եթե նման տեսանյութ լիներ, լրիվ այլ հոդվածով կլիներ քրեական գործը, ես էլ այստեղ նստած չէի լինի»,- ասաց Սանասարյանը: Նա նշեց, որ նախկինում ասել է՝ փորձ է արվում իր և վարչապետի միջև սեպ խրել:

«Ինձ համար վրեդովեցնող էր այս երևույթը, որ ավելի քան 11 տարի ես կռիվ տամ հանցագործությունների դեմ, հանցավոր իշխանության դեմ, այդ հանցավոր իշխանության ներկայացուցիչներն այսօր ազատության մեջ թրև են գալիս, բայց իմ վերաբերյալ գործը դատախազության կողմից, ես կասեմ, հանցակցությամբ հաստատվեց և ուղարկվեց դատարան: Մի կողմից էլ ես ուրախացա, որովհետև ասելու էին՝ կոծկեցին կոռուպցիոների գործը: Հիմա բոլորիդ համար բաց դատական պրոցես կլինի: Ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեում քննվող հեմոդիալեզի պարագաների վերաբերյալ վերահսկողության ծառայության կողմից տրված տեղեկանքի արդյունքում իրավական ընթացքը կհասնի իր տրամաբանական ավարտին, և բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում վերահսկողական ծառայությունը և ուր տարան այս գործը, որ ընդհանրապես կապ չուներ բուն թեմայի հետ»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

դիտվել է 36072 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը