Երևան
19 / Հոկտեմբեր / 2019

Երեւանյան հավաքը մտահոգել է Բաքվին. կրակ եւ զոհեր Իրանի հետ սահմանին

Lragir.am-ը գրել է․ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել Ադրբեջան-Իրան սահմանին միջադեպի մասին, որը տեղի ունեցել հոկտեմբերի 2-ի գիշերը 00:13-ի մոտակայքում: Ըստ ադրբեջանական տեղեկության, երեք անձինք փորձել են Իրանից անցնել սահմանը, չեն ենթարկվել կանգնելու կոչին, սկսել են կրակել եւ պատասխան կրակով սահմանապահ ադրբեջանցիները սպանել են երեքին էլ: Նրանց մոտ հայտնաբերվել են թմրանյութ եւ փամփուշտներ:


Դեպը տեղի է ունեցել Բեյլագանի շրջանում, Հորադիզի մոտ:

Ադրբեջանա-իրանական սահմանին այդօրինակ միջադեպերը նորություն չեն եւ կրկնվում են որոշակի պարբերականությամբ: Այդ իմաստով վերջին նկատելի միջադեպերը տեղի էին ունեցել 2019-ի մարտի առաջին կեսին: Մի քանի օրերի ընթացքում տեղի էր ունեցել երկու դեպք, դարձյալ զոհերով, ընդ որում, այդ թվում՝ նաեւ ադրբեջանցի սահմանապահների շարքից: Այդ դեպքերն իհարկե տեղի էին ունեցել սահմանի այլ ուղղության վրա, մասնավորապես թալիշական ինքնահռչակ հանրապետության, որը Բաքուն չի ճանաչում: Այն ժամանակ էլ սահմանը անցնել ցանկացողների մոտ հայտնաբերվել են թմրանյութ ու զենք:

Առերեւույթ, տեղի ունեցող միջադեպերը որեւէ կապ չունեն քաղաքականության հետ, բայց նկատելի է օրինակ մի հատկանշական հանգամանք: 2019-ի մարտին ադրբեջանա-իրանական սահմանի այդ միջադեպերը հաջորդել էին փետրվարի 27-28-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցին, որտեղ նրան ցուցաբերվեց տպավորիչ ընդունելություն եւ արվեցին մի շարք կարեւոր հայտարարություններ ու ազդակներ, այդ թվում՝ արցախյան թեմայով ու տողատակով:

Ահա այդ ֆոնին հետաքրքրական էր անցնող մի քանի օրերին ադրբեջանա-իրանյան սահմանում միջադեպերի եւ փոխհրաձգության հանգամանքը:

Դրա համատեքստում էլ հատկանշական է, որ հերթական միջադեպը տեղի է ունենում Հայաստանում ԵՏՄ Վեհաժողովի ֆոնին, որին եղել է աննախադեպ ֆորմատի մասնակցություն ու Երեւանում են եղել ՌԴ ու Իրանի նախագահները միաժամանակ, այդպիսով տեղի ունեցողին հաղորդելով ընդհուպ ռեգիոնալ ռազմա-քաղաքական տողատակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 45742 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը