Երևան
15 / Նոյեմբեր / 2019

No comment. Ռեստորանում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու «Վիվառո Գրուպ»-ի հիմնադիրը

«168 ժամ» թերթը գրում է. «մեր տեղեկություններով՝ օրերս Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում հանդիպել են Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու գործարար, «Վիվառո գրուպ» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը:

Մենք փորձեցինք ԱԺ փոխխոսնակից ճշտել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, հատկապես, որ երեկ խորհրդարանը քննարկում էր պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, իսկ առաջին ընթերցումից հետո առաջարկված փոփոխությունները ներկայացրեց հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ դրանց մի մասն ընդունվել է:


Մենք մասնավորապես փորձեցինք ճշտել, թե արդյոք գործնական շահերի ընդհանրության համատեքստո՞ւմ է եղել այդ հանդիպումը, թե՞ ոչ:

«Առանց մեկնաբանության: Իմ անձնական կյանքը ոչ մեկի չի վերաբերում»,- չհերքելով մեր տեղեկությունը՝ կտրուկ արձագանքեց Ազգային ժողովի փոխխոսնակը:

Այլ հարցեր տալու հնարավորություն Ալեն Սիմոնյանը չի չտվել:

Եվ, այնուամենայնիվ, հետաքրքիր է, ի՞նչ հարցեր կարող էին քննարկել խոշորագույն բուքմեյքերական ընկերության սեփականատերն ու ԱԺ փոխխոսնակը, հատկապես, որ վերջինս վերոնշյալ նախագծի հեղինակներից է:

Մնում է միայն Ալեն Սիմոնյանին հիշեցնել, որ Եվրոպական դատարանի որոշումներով՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական կյանքը շատ քիչ է պաշտպանված, եւ եթե իրենց հանրային վայրում նկատել են, ապա դա չի կարող համարվել միջամտություն անձնական կյանքին, եթե վերջինիս հետ իր ընտանիքի անդամները չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 8503 անգամ

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)