Երևան
17 / Հոկտեմբեր / 2019

Սարատովում հայրը ցած է նետվել 9-րդ հարկից` իր 2 երեխաներին գրկած

ՌԴ Սարատով քաղաքում 30-ամյա տղամարդը ցած է նետվել 9-րդ հարկից` իր երեխաներին` 4-ամյա աղջնակին և մեկամյա տղային գրկած: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով տեղի Արտակարգ իրավիճակներին ծառայությանը:

Նշվում է, որ տղամարդն ու տղա երեխան տեղում մահացել են: Աղջնակին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հարուցվել է քրեական գործ: Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները:

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ տանը գտնվել է գրություն, որի հեղինակը 30-ամյա տղամարդն է: Նա գրել է, որ սիրում է մայրիկին և հրաժեշտ է տվել: Նշվում է, որ ողբերգական դեպքից առաջ նա կնոջն է ուղարկել երեխաների նկարները` 9-րդ հարկի պատշգամբում արված: Կինն այդ ժամանակ երթուղային տաքսիով տուն ուղևորվելիս է եղել:

դիտվել է 95225 անգամ

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքը

Որպես անհետ կորած կինը հայտնաբերվել է

Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը