Երևան
19 / Հոկտեմբեր / 2019

Հայկ Մարությանը ամբողջությամբ խզեց «Սանիթեքի» հետ պայմանագրերը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը:

Այս առնչությամբ Հայկ Մարությանը հանդես է եկել հրապարակային ուղերձով, որտեղ, մասնավորապես, նշել է.


«Սիրելի երեւանցիներ, ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունն սկսել է թերանալ աղբահանության գործում: Այս թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին եւ շարունակվել մինչեւ 2019-ի սեպտեմբերը:
Վերջ նշված փաստերը մեզ ստիպեցին ուսումնասիրել՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը, եւ ընդհանրապես, ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը:

Այս հանգամանքները պարզելու համար 2019-ի հուլիսից իմ հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաեւ գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունն ու գույքագրումը:

դիտվել է 1923 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը