Երևան
05 / Դեկտեմբեր / 2019

Ո՞ւմ «գրպանն եք գցում» գազի գնի բարձրացման հարցը

«168 ժամ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա: Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից մինչեւ 40: Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք, ըստ էության, իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Այս առիթով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հանրապետությանը մատակարարվող գազի գնի հարցը: Սակայն պարզ է, որ որոշում կայացնողը նրանք չեն: Դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, եւ որոշումը կկայացվի բանակցությունների արդյունքում»:


Այստեղ կարեւորենք մի առանցքային դրվագ, ակնհայտ է, որ այս ձեւակերպմամբ Փաշինյանն իր վրայից «գցում» է գազի հնարավոր թանկացման հարցը, քանի որ դա բո­լոր ժամանակներում եղել է քաղաքական որոշման արդյունք, եւ այնտեղ տնտեսական եւ այլ տիպի արհեստական բաղադրիչներ փնտրելն ընդամենը հերթական մանիպուլյացիան է հարցի վերաբերյալ պատասխանատվությունից խուսափելու համար:

Բացահայտ փաստ է, որ գազի գնի թեման բոլոր ժամանակներում ու մշտապես բանակցվել է երկրների ղեկավարների մակարդակով: Այս փաստի մասին խոսելիս ընդամենը բավարար փաստարկ է մի թեթեւ անդրադարձ կատարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի կամ Տիգրան Սարգսյանի պաշտոնական քրոնիկոնին ռուս գործընկերների հետ շփվելու եւ նրանց հետ գազի գնի հետ կապված ունեցած բանակցային փուլերին ու հանդիպումներին, եւ միանգամից ակնհայտ կդառնա, որ Վլադիմիր Կարապետյանը հերթական անգամ ակնհայտ ստում է, որովհետեւ տնտեսվարող սուբյեկտների վրա այլ պետություններին մատակարարվող գազի գնի որոշման հարցը երբեք չի դրվել:

Այս ամենը նշանակում է մի բան Կարապետյանը ստում է, որովհետեւ ասելիք չունի, քանի որ ակնհայտ է, որ, եթե լիներ որոշակի դրական արդյունք եւ հաջողության նշույլ, որը կկասեցներ գազի գնի հնարավոր բարձրացումը, ապա րոպե առաջ ոչ միայն մամուլի խոսնակը, այլեւ իշխանական ողջ «լեգիոնը», այդ թվում եւ ֆեյքերը, կլծվեին գովերգելու «ժողովրդական վարչապետի աննախադեպ ձեռքբերումը», կխոսեին Փաշինյանի «փայլուն» քաղաքականության մասին: Փաստացի թեման «գցելով» տնտեսվարողների «գրպանը», պարզ է դառնում մի բան գազի գնի բանակցություններում ասելիք չկա, եւ ամեն ինչ ձախողված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4644 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին