Երևան
13 / Նոյեմբեր / 2019

Սասուն Միքայելյանը բաց չթողեց պահը. «թավշյա» ակնարկ իշխող ուժին

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում իր խմբակից պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անունից ներողություն է խնդրել նախկին արդարադատության նախարար եւ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից: Խոսքը վերաբերում է նախօրեից բավականին մեծ համացանցային աղմուկի առարկա դարձած արտահայտությանը, որ Անդրանիկ Քոչարյանն արել էր Արփինե Հովհաննիսյանի հասցեին:

Միքայելյանի հայտարարության առումով հետաքրքիրը նաեւ այն է, որ գրեթե զուգահեռ լրագրողների հետ իր զրույցում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել իր հայտարարությունների համար: Ահա հատկապես այդ ֆոնին Սասուն Միքայելյանի ներողությունը անշուշտ բացի այսպես ասած քաղաքավարական-բարոյական հարթությունից, ուշագրավ է դառնում նաեւ քաղաքական հարթության վրա:


Անկասկած է, որ Անդրանիկ Քոչարյանի աղմուկ հանած հայտարարությունները եղել են բավականին անհաջող եւ վիրավորական: Միաժամանակ առավել ցավալի է այն, որ հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում մենք գործ ունենք խիստ տարածված մշակույթի, եւ դրա հանդեպ նաեւ քննադատական ընտրովի մոտեցումների հետ, ինչը հուշում է, որ արժեքային, մշակութային խրատական «դիսկուրսը» ծագում է միայն քաղաքական նպատակահարմարության, ոչ թե արժեհամակարգի եւ մտածողության բերումով: Միաժամանակ սակայն, դա երբեք չի կարող լինել որեւէ առանձին դրվագի կամ դեպքի արդարացում կամ «ալիբի»: Սակայն սա իհարկե առանձին խոսակցության առարկա է: Վերադառնալով Սասուն Միքայելյանի ներողությանը, ապա այստեղ թերեւս էական նշանակություն ունի այն քաղաքական դիրքավորումը, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում առկա է թե Սասուն Միքայելյանի, թե Անդրանիկ Քոչարյանի առումով:

Պետք է նկատել, որ խոսքը երկու պատգամավորի մասին է, որոնք գործում են պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, կամ այլ կերպ ասած ուժային բլոկի տիրույթում, ամեն մեկը յուրովի կարգավիճակով: Միաժամանակ, բավականին վաղ դրսեւորված նշաններից եւ մամուլի հրապարակումներից հայտնի է Սասուն Միքայելյանի քաղաքական այսպես ասած որոշակի առանձնացվածությունը թե խմբակցությունում, թե Քաղպայմանագիր կուսակցությունում:

Ահա այդ համատեքստում, ԵԿՄ նախագահ Միքայելյանն անշուշտ օգտագործում է առիթը թե այսպես ասած քաղաքական մշակույթի դրսեւորման առումով միավոր հավաքելու, թե նաեւ առիթն օգտագործում քաղաքական տողատակի իմաստով «թավշյա» ակնարկ անելու համար, ոչ միայն ուժային բլոկում գործող իր թերեւս մրցակից Անդրանիկ Քոչարյանի, այլ նաեւ ընդհանրապես «Իմ քայլը» խմբակցության եւ իշխող ՔՊ թիմի նկատմամբ միավոր հավաքելու տեսանկյունից:

Հերթական դրվագը եւս մեկ անգամ դրսեւորում է կառավարող քաղաքական ուժի ներսում առկա մի կողմից օբյեկտիվ՝ հեղափոխության պրոցեսով եւ դրա արդյունքում ձեւավորված լինելու հանգամանքով առկա քաղաքական բյուրեղացման խնդիրը, մյուս կողմից հերթական անգամ դրսեւորում դրա լուծման օբյեկտիվ անհրաժեշտությունը, քանի դեռ խնդիը գտնվում է առկայության օբյեկտիվ ռեժիմում եւ չի վերածվել ներքաղաքական կամ ներիշխանական սուբյեկտիվ արատի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 15862 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)