Երևան
19 / Հոկտեմբեր / 2019

Երևանում մայր ու որդու վրաերթի են ենթարկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Թ., ծնված 1956 թ.) վրաերթի է ենթարկել Արմենուհի Ա.-ին (ծնված 1981 թ.) և Էմիլ Հ.-ին (ծնված 2009 թ.):

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից Էմիլ Հ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ըստ shamshyan.com-ի՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, և նրանց, մինչ շտապօգության բժիշկների ժամանումը, տեղում թե հոգեբանական և թե բժշկական օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր բնակվում են վրաերթի հարևանությամբ։

դիտվել է 6708 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը