Երևան
19 / Հոկտեմբեր / 2019

Երկու կտրուկ որոշում. Որն է հաջորդը

Lragir.am-ը գրում է․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանիորեն, ամբողջությամբ լուծում է Սանիթեքի հետ կնքած պայմանագրերը:

ՀՀ կառավարությունը միակողմանի խզում է պայմանագիրը Հյուսիս-հարավ ճանապարհաշինության ծրագրով Տրանշ 2-ի կապալառու իսպանական «Կորսամ Կորվիամ» ընկերության հետ, և սպասվում է արբիտրաժային գործընթաց: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:


«Տրանշ 2»-ում խնդիրներ կան իսպանական ընկերության հետ, նույն խնդիրներն ունեն նաև ենթակապալառուները: Ընկերությունը գնում է սնանկացման գործընթացով, և մենք այս պահին պայմանագրի միակողմանի խզման պրոցեսում ենք: Ամենայն հավանականությամբ լինելու է նաև արբիտրաժային գործընթաց», ասել է Ավինյանը:

Սանիթեքի «ոդիսականը» սկսեց հեղափոխությունից ու Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, երբ Երեւանը կորավ աղբի մեջ, եւ այդ ընկերության պատասխանատուներն էլ հայտարարեցին, թե տեխնիկան չի բավարարում աղբահանության համար: Թե ուր կորավ այդ տեխնիկան՝ այդպես էլ չպատճառաբանվեց: Հետո հայտարարեցին, թե Տարոն Մարգարյանի հետ ինչ որ բանավոր պայմանավորվածություններ են ունեցել:

Դատելով այդ կցկտուր հայտարարություններից, հնարավոր է գործարքը զգալի մասով եղել է ստվերային: Ավելին, պաշտոնատար անձինք հայտարարում էին, թե տպավորություն է՝ Սանիթեքը մինչ այժմ ստվերային պայմանավորվածություններով փողերը հանում է Հայաստանից՝ ինչ որ մեկին փոխանցելու համար,ով եղել է այդ գործարքի թիկունքում:

Համենայնդեպս, հասկանալի չէ, թե ինչու գումարի ու տեխնիկայի սակավությունից բողոքող ընկերությունը ինքը չէր խզում պայմանագիրը:

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղուն, ապա այն նախորդ վարչակարգի հռչակած մեգանախագծերից միակն էր, որ քիչ թե շատ իրականացվում էր: Սակայն, համեմատելով հարեւան երկրում նման նախագծի կառուցման տեմպից ու որակից, Հյուսիս-հարավը կոմունիկացիոն մեգանախագծից վեր էր ածվել կոռուպցիոն մեգանախագծի: Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր այս նախագծում ունեին իրենց քվոտաները տարբեր սխեմաներով:

Արդեն իսկ քրեական գործերով շոշափվում են տարբեր անուններ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ըստ ԶԼՄ-ների, արդեն իսկ վերադարձրել է 50 միլիոն դոլարից ավելի պատճառված վնասը: Մեկ այլ քրեական գործով շոշափվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի անունը, 270 մլն դոլարի գործարքի շրջանակում: Քրեական գործերից մեկով էլ ձերբակալվել ու գրավով ազատ է արձակվել Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի Գրուպի տնօրենը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 11076 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը