Երևան
19 / Փետրվար / 2020

Վրաստանին կհասցնեն վնասել. մնում է պայմանավորվել Երեւանի հետ

Lragir.am-ը գրում է․ Պուտինի եւ Ալիեւի հանդիպումները հայաստանյան դիտանկյունից մշտապես ուշադրության են արժանանում արցախյան հարցի համատեքստում, ինչը միանգամայն հասկանալի է: Սակայն արդյոք ռուս-ադրբեջանական այդ կարգի շփումները հայաստանյան դիտանկյունից միայն արցախյան հարցի առնչությամբ են արժանի ուշադրության:

Թերեւս ոչ, առավել եւս ներկայիս շրջափուլում, երբ Կովկասի ռեգիոնալ դասավորությունում ուշագրավ զարգացումներ են խմորվում Վրաստանի ուղղությամբ: Դրանք բաց կոնֆլիկտային չեն, բայց խորքում արդեն պարունակում են ագրեսիայի շոշափելի տարրեր: Վրաստանի նկատմամբ ագրեսիվ հավակնություն է դրսեւորում Ադրբեջանը: Ադրբեջանցիները գործնականում յուրացրել են վրաց-ադրբեջանական սահմանային որոշ տարածքներ: Միաժամանակ, Ադրբեջանը հավակնություն է ներկայացնում Վրաստանի հարավ-արեւելյան տարածքների, նույնիսկ մայրաքաղաք Թբիլիսիի նկատմամբ:

Կովկասի ռեգիոնալ անվտանգության նոր համակարգը, որ ձեւավորվել է Արցախում հայկական հաղթանակով, կարեւոր շարունակություն է ենթադրում դեպի Վրաստան: Վրաստանը գործնականում պետք է լինի նոր անվտանգության համակարգի թիկունքը: Հայաստանի ապրիլյան դիմադրությունից եւ անվտանգության համակարգի պահպանումից հետո Վրաստանն էր դիտվելու «թույլ օղակ»: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, որը ամրացրեց Հայաստանի ռազմա-քաղաքական դիրքը, Վրաստանի հարցը ավելի սրվեց:

Իրավիճակն այստեղ բավական բարդ է: Վրաստանում աշխույժ «խաղում» են Եվրատլանտյան բեւեռը, Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը: Ռուսաստանի դերն այստեղ երկիմաստ է: Մոսկվան ռազմավարական որոշման առաջ է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «շրջանցել» Հայաստանի պահպանած դիրքն ու ստատուս-քվոն եւ այն փոխելու նոր ջանքը սկսել Վրաստանի՞ց, թե՞ Վրաստանում պայմանավորվել Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ հետ՝ Հայաստանի ձեւավորած անվտանգության նոր համակարգը ամբողջացնելու եւ դրանում իր դերը ամրապնդելու համար:

Պուտին-Ալիեւ հանդիպումից առաջ ՄԱԿ ԳԱ շրջանակում տեղի է ունեցել Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն առաջինն է եղել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո:

Առավել մանրամասն՝ սկզբնաբղյուր կայքում 

դիտվել է 28268 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից