Երևան
19 / Հոկտեմբեր / 2019

Ալիեւը հիմար վիճակի մեջ դրեց Լավրովին ու Շարմազանովին

Սոչիում Վալդայ ակումբի քննարկումներին մասնակցող Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, եւ վերջ: Ալիեւը ապրիլյան պատերազմից ու Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայտնվել է բարդ վիճակում: Նա սկսել է ընդօրինակել Նիկոլ Փաշինյանին՝ նախ սելֆիներ արեց Բաքվի դատարկ փողոցներում, հիմա էլ հակադարձում է՝ նրա խոսքերը հակառակը շրջելով:

Արցախը Հայաստան է ու վերջ արտահայտությունը լրջորեն անհանգստացրել է ոչ միայն Ալիեւին, այլեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովին: Լավրովը վերջերս քննադատեց Նիկոլ Փաշինյանին այդ հայտարարության համար, ասելով, որ դա չի նպաստում բանակցային գործընթացին:

Հայաստանի ԱԳՆ-ն կոշտ արձագանքեց Լավրովի հայտարարությանը, նրան հիշեցնելով, որ պետք է զերծ մնալ միակողմանի հայտարարություններից որպես Մինսկի խմբի համանախագահ միջնորդ երկիր:

Եվ ահա, որպես Մինսկի խմբի համանախագահ միջնորդ երկիր, Լավրովը պարտավոր է պահպանել անաչառությունը եւ քննադատել Ալիեւին: Բայց դա անելը չափազանց դժվար է, քանի որ ներկայում Մոսկվայից շարունակվում է բոլոր ուղղություններով Հայաստանի դեմ արշավը, եւ այդ ուղղություններից մեկն էլ Հայաստանին բանակցային գործընթացի դադարեցման մեղադրանքն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 55023 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը