Երևան
16 / Դեկտեմբեր / 2019

Քիմ Քարդաշյանը Երեւանում է (ֆոտո, վիդեո)

Քիմ Քարդաշյանն արդեն Երեւանում է։ Հայազգի հայտնի հեռուստաաստղը քիչ առաջ ժամանեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Լրագրողներն աշխարհահռչակ հայուհուն սպասում էին դեռ վաղ առավոտից, սակայն Քիմը դուրս եկավ նախագահական մուտքից՝ նախընտրելով խուսափել տեսախցիկներից: Այնուամենայնիվ, NEWS.am STYLE-ը ֆիքսել է Քիմին, Քորթնիին եւ նրանց զավակներին օդանավակայանից դուրս գալիս: Ի դեպ, երկար թռիչքի ընթացքում երեխաները հասցրել էին քնել օդանավում:

Քիմը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը։

Նշենք՝ օրեր առաջ Քիմ Քարդաշյանն իր Skims ապրանքանիշը Հայաստան բերելու ցանկություն էր հայտնել։ «Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»,- գրել էր նա։

դիտվել է 41398 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն