Երևան
17 / Հոկտեմբեր / 2019

Փաշինյանին մերժվում է եւ ընդունվում Լավրովի պլանը

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի վարչապետի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության լավրովյան քննադատությունը ոգեւորել է Հայաստանում տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների եւ փորձագետների, որոնք ստացել են արցախյան հարցում վարչապետ Փաշինյանի քաղաքականության քննադատության նոր առիթ: Ըստ դրա, Լավրովի գնահատականը ահազանգ է, քանի որ Հայաստանը ներկայացվում է բանակցությունը տապալող:

Այստեղ հատկանշական է մի բան, որ նույն շրջանակները ամիսներ շարունակ աղմկում էին եւ Փաշինյանին մեղադրում «հող հանձնելու» մտադրության համար:

Ի՞նչ է նշանակում այդ քննադատությունը: Եթե դու դեմ ես «հող հանձնելուն», ուրեմն դա նշանակում է, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Եթե իհարկե «հող հանձնելուն» դեմ ես Հայաստան-Արցախի շահից ու անվտանգությունից, ոչ թե քաղաքական կանյուկտուրայից ելնելով:

Ինչպե՞ս «հող չհանձնել», Արցախը չհայտարարելով Հայաստան, ըստ այդմ չգծելով համահայկական խնդրի սահմանը: Այն, ինչ օգոստոսի 5-ին փաստացի ազդարարել է Նիկոլ Փաշինյանը, բավականին պարզորոշ արձանագրելով, որ արցախյան շարժման եւ պատերազմի արդյունքը պաշտպանել հնարավոր է միայն համահայկական ներուժով, դա մեկ գործչի կամ մեկ ուժի խնդիր չէ, մեկի ուժերից վեր է եւ հնարավոր է միայն համահայկական ուժով: Ըստ այդմ, հենց այդ նպատակով էլ օգոստոսի 5-ին դրվել է հարցը՝ հայություն, մենք որոշու՞մ ենք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ու իրականացնու՞մ ենք մեր որոշումը:

Եթե որոշում ենք, ապա աշխարհի հետ պետք է խոսենք այդպես, որովհետեւ իրական քաղաքականության ռեժիմում աշխարհը, կամ բավական կոնկրետ՝ ռեգիոնալ իրադրությամբ շահագրգռված ուժային կենտրոնները, հաշվի են նստելու որոշում ունեցող եւ դրա համար պատասխանատվություն ստանձնող կողմի հետ:

Հնարավոր է խաբել ինքզինքը՝ միջազգային ասպարեզում խոսելով փոխզիջման պատրաստ լինելու, տարածք կամ շրջան հանձնելու մասին՝ այն էլ առանց կարգավիճակի երաշխավորման, բայց «մտքում» ակնկալել, որ այդ բանը տեղի չի ունենա երբեք: Ուժային կենտրոններին խաբել հնարավոր չէ:

Միաժամանակ, չարժե խաբել ինքզինքը, կարծելով, թե հանձնելու պատրաստակամությամբ խուսափում ենք բանակցություն տապալողի պատասխանատվությունից: Բանակցությունը տապալված է վաղուց: Ուժային կենտրոններն ու Ադրբեջանը վաղուց զբաղված են այլ հարցերով, ու չգիտես ինչու միայն հայկական այսպես կոչված քաղաքական կամ փորձագիտական որոշ շրջանակներ են փորձում ստանձնել բանակցություն «փրկողի առաքելություն»: Փրկել մի բան, որը գործնականում ոչ մեկին պետք չէ: Ու՞մ համար փրկել այն: Կամ ինչի՞ համար: Պատերազմ չլինելու՞: Որեւէ մեկը համարում է, որ պատերազմը կախված է բանակցությունի՞ց: Պատերազմը կախված է հավասարակշռությունից՝ ռազմա-տեխնիկական, ռազմա-քաղաքական, եւ տնտեսական հեռանկարներից:

2014-ից քայլ առ քայլ պատերազմի գնացող Ադրբեջանի հետ Սերժ Սարգսյանը բանակցում էր, չէր անում որեւէ հայտարարություն, որ Լավրովը «կբարկանար»: Բայց պատերազմը եղավ, ու Սերժ Սարգսյանը միայն դրանից հետո փորձեց Լավրովից հաշիվ պահանջել դրա համար:

Իսկ պատերազմից հետո հաշիվ պահանջելու փոխարեն, պետք է սեփական որոշումների, շահերի հաշիվ ներկայացնել նախապես՝ պատերազմը կանխելու համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 33706 անգամ

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքը

Որպես անհետ կորած կինը հայտնաբերվել է

Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը