Երևան
19 / Փետրվար / 2020

Նոր մանրամասներ՝ Վանաձորում աղմկահարույց սպանություններից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Զորի Բաբայանը միջնորդություն է ներկայացնելու Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-այա Հակոբ Գրիգորյանի նկատմամբ:

Քննիչը միջնորդում է դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ.Գրիգորյանի նկատմամբ: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են, որ սպանություններից առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակիչ, 18-ամյա Գոռ Սամվելյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող Վանաձորի պետական բժշկական քոլեջի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ՝ վայր ընկնելու հետևանքով:

Նշված դեպքը ոստիկանության Տարոնի բաժնում գրանցվել էր որպես դժբախտ պատահար: Հոկտեմբերի 6-ին Լոռու մարզի ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 04:00-ի սահմաններում ավտոմեքենայի արգելակման հետ կապված միջադեպի պատճառով Վանաձորի կենտրոնական փողոցների շենքերից մեկի բակում գտնվող շինությունում 2 անծանոթ անձինք հարվածել են Գ. Սամվելյանի գլխին, ով կորցրել է գիտակցությունը և, երբ ուշքի է եկել, դիմել է փախուստի՝ դեպքի վայրում թողնելով իրեն պատկանող Mercedes մակնիշի 75 VV 077 համարանիշի ավտոմեքենան: Ոստիկանները պարզել են նաև, որ նշված ավտոմեքենայի մեջ եղել է նաև Գ. Սամվելյանին պատկանող «Բրունի» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը՝ լիցքավորված մի քանի փամփուշտներով: Պարզվել է, որ այդ 2 անձինք եղել են Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 30-ամյա Գոռ Գրիգորյանը:

Պարզվել է, որ նշված դեպքից հետո Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները Ա. Օհանյանի և Գ. Գրիգորյանի դիերը հայտնաբերել են Վանաձորում՝ աղմկահարույց դեպքի վայրում: Ոստիկանները ձեռնարկում են նաև անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գ. Սամվելյանին պատկանող Mercedes-ի համարանիշներն ու ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ Mercedes-ը ոստիկանները հայտնաբերել են Լոռու մարզի Բազում գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 1 հասցեի մոտ, որի վրայից բացակայել են համարանիշները: Mercedes-ը տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Միչուրինի փողոցի 20 տան բակում եղած լողավազանի հարևանությամբ՝ ծառերի մոտ, հայտնաբերվել է կարճեցված փողով ինքնաձիգ, իսկ Հ. Գրիգորյանն էլ աշխատում է Վանաձորի թատրոնում: Նրա հայրը, ըստ տեղեկությունների, Լոռու մարզում եղել է ճանաչված դերասան: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 237993 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից